News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ո ւ Իրանը հայտնել են, որ պատրաստ են ընդլայնել համագործակցությունը Կենտրոնական Ասիայում ու Անդրկովկասում, ասվում է երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը ընդունվել է բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կենտրոնական Ասիայում ու Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով կողմերը հայտնել են, որ պատրաստ են ընդլայնել համագործակցությունն այդ տարածաշրջաններում ՝քաղաքական ու տնտեսական եւ մյուս ոլորտներում, նաեւ պատրաստ են փոխգործակցել բազմակողմանի ձեւաչափերում՝ այդ տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Նշում են, որ Ռուսաստանը նաեւ հաստատել է ՇՀԿ անդամ պետության կարգավիճակ ստանալու համար Իրանի հայտին իր աջակցությունը ու ասել, որ հակված է հնարավորինս շուտ դիտարկել այդ հայտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ