News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2-ին որ մտնում եք քվեախցիկ, հիշեք, որ մեկ տարի առաջ քառօրյա պատերազմ է եղել»: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է  «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, հարց է դրված՝ արդյոք հաջորդ տասը տարին Հայաստանը շարունակելու է լինել ավտորիտար, բռնատիրական երկիր, թե շարժվելու է ժողովրավարության ուղով:

«Որոշում եք կայացնելու, թե Հայաստանը լինելու է բաժանված, թե միասին կառուցելու ենք միասնական բռունքը, որը կդառնա ողջ հայության հանգրվանը»,- ասել է նա՝ հավելելով, թե հենց ՕՐՕ դաշինքն է իշխանությունների այլընտրանքը:

Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Օսկանյանը իր ելույթում հայտարարել է, թե իրենց հաղթանակի դեպքում 6 ամսվա ընթացքում Հայաստանը կլինի ամենաժողովդրավար պետությունների առաջին 15-ի շարքում: «Դրա համար ռեսուրս փող պետք չէ, միայն քաղաքական կամք: Հավատացեք, որ մենք ունեք այդ կամքը: Հայաստանը շատ արագ լինելու է արդար, ժողորվդավարական պետություն»,- ասել է Օսկանյանը:

Նրա խոսքով, այս իշխանության օրոք մենք արտաքին քաղաքականության արտաքին հենք չենք ունեցել, ոնց քամին փչել է, այդպես էլ գնացել են: «Մեր սուվերենությունը այս տարիների ընթացքում իսկական անկում է ապրել, աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվում, չեն հավատում, որ որոշումները Երեւանում են կայացվում: Որովհետու ՄԱԿ-ում եւ այլուր մեր իշխանությունների քվեարկություններով այնպսիի տեսակետ են ստեղծել, թե Հայաստանը սուվերեն պետություն չի»,- նշել է Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ