News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցկաը գլխավորող Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, ապրիլի 2-ի ընտրությունները 90-ականներին անկախության հանրաքվեի նման կարեւոր ընտրություններ են, որովհետեւ պիտի մեր ժողովրդին հանեն այս վիճակից եւ տանեն առաջընթաց: «Այսօր պետք է ասենք հերիք է անրադարությանը, հերիք է ապօրինություններին»,- նշել է Օհանյանը:

Նրա նշել է, թե մեր պես պետությունները, որոնք չունեն բնական լուրջ ռեսուրսներ, ելք դեպի ծով, այսպիսի իրավիճակից կարող են դուրս գալ միայն արդարության շնորհիվ: «Մեր գործունեության հիմքում մարդն է լինելու ամենակարեւորը: Մենք ջախջախիչ հարված ենք հասցնելու այն մթնոլորտին, որտեղ հուսահատություն եւ հուսալքություն է տիրում»,- նշել է նա եւ հավելել. «Մենք պատրաստ ենք ձեր հետ միասին ինքնամաքրվելու, ինքնակատարելագործվելու: եւ 365 օր ապահովել այն առաջընթացը, որ ձեզանից յուրաքանչյուրը զգա»:

Օհանյանը նաեւ հիշեց Վրաստանը, թե ինչպես հեղեղվեց ներդրումներով: «Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ