News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել տարածաշրջանի անկախության մասին նոր հանրաքվեի անցկացմանը։Շոտլանդական ազգային կուսակցության ու դրա առաջնորդի՝ շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենի նախաձեռնությանն աջակցել է 69 պատգամավոր, դեմ է քվեարկել 59-ը։

Հանրաքվեի անցկացմանը կողմ է քվեարկել ՇԱԿ-ն ու նրանց աջակցող «կանաչները», իսկ դեմ՝ լեյբորիստները, լիբերալ դեմոկրատներն ու պահպանողականները։ Այսպիսով Նիկոլա Սթերջենը խորհրդարանի կողմից լիազորվել է բանակցել Լոնդոնի հետ, առանց որի համաձայնության չի կարելի անցկացնել իրավաբանական ուժ ունեցող հանրաքվե։ Սթերջենի կարծիքով հանրաքվեն պետք է կայանա 2018 աշուն-2019-ի գարուն ժամանակահատվածում։

Անկախացման մասին երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության շուրջ բանավեճերը խորհրդարանում սկսվել էին դեռ մարտի 21-ին։ Սթերջենը համարում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը որակապես նոր իրավիճակ է ստեղծում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կտրականապես դեմ է, որ մինչեւ «Բրեքսիթի» գործընթացի ավարտը Շոտլանդիայի անկախացման մասին երկրորդ հանրաքվե անցկացվի։ 2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը կողմ է արտահայտվել, որ ռեգիոնը մնա Մեծ Բրիտանիայի կազմում։ Իսկ 2016-ին Բրեքսիթի մասին քվեարկության ժամանակ Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ-ում Լոնդոնի անդամակցությունը պահպանելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ