News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Օահակա հովտում հնագետները հայտնաբերել են պալատային համալիրի ավերակներ, որի տարիքը գնահատել են 2100-2300 տարի, հայտնում է Proceedings of the National Academy of Science –ը։

Համալիրը կառուցված է եղել մինչեւ այդ տեղանքում ացտեկների հայտնվելը։ Դրա մակերեսը կազմում է մոտ 2790 քառ մետր ՝ բնակելի ու աշխատանքային շինություններով, զոհաբերությունների համար նախատեսված վայրով։ Հետազոտողները նշում են, որ շինարարների կողմից օգտագործված մեթոդները առաջադեմ են եղել այդ ժամանակների համար։

Օահակա հովտի տարածքում արդեն մի քանի տասնյամյակ է աշխատանքեր են իրականացվում, սակայն սա առայժմ այս տեղանքում հայտնաբերված ամենահին կառույցն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ