News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում մարտի 28-ին, զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանը «Գինեսի» գրքի ռեկորդակիր էր: NEWS.am-ի հետ զրույցում նրա ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը, պատմեց, որ Արտակը 7 ժամ անընդմեջ 11011 անգամ հենում-ծալում վարժություն է արել եւ գրանցվել «Հայկական դյուցազնագրքում» եւ դարձել «Գինեսի» գրքի ռեկորդակիր:

«Դպրոցական տարիներին կարատեի էր հաճախում, բայց նաեւ օժտված էր ֆիզիկական արտառոց ունակություններով, ինչի շնորհիվ գրանցվել է ոչ միայն«Հայկական դյուցազնագրքում», այլեւ դարձել է «Գինեսի» գրքի ռեկորդակիր` պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը»,-ասաց նա:

20-ամյա Արտակ Ռաֆայելյանն հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Նա ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ:

Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ