Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում ու Եմենում 1․4 մլն երեխա կարող է սովամահ լինել։ Նրանց օգնելու համար ՄԱկ Մանկական հիմնադրամը ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը,255 մլն դոլարի հարցում է արել, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
«Ֆինանսական միջոցները , որոնք անհրաժեշտ են առաջիկա ամիսներին, ընդամենը մի մասն են այն ընդհանուր գումարի, որը կպահանջվի 2017-ին։ Ընդամենը պահանջվում է 712 մլն դոլար՝ 50 տոկոսով շատ , քան անցած տարի»,- նշել է ՄԱԿ ղեկավարի մամուլի քարտուղարի եղակալ Ֆարխանա Խական։
Այն երկրներում, որտեղ սով, երաշտ ու հակամարտություններ են, միլիոնավոր երեխաներ են կիսաքաղց վիճակում, հիվանդ, անօթեւան,դպրոց չեն հաճախում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիշեցնում է անցյալի դասերի մասին՝ 2011-ին, երբ Սոմալիում պաշտոնապես հայտարարվեց սով, շատ երեխաներ արդեն մահացել էին։ Մանկական հիմնադրամը շեշտում է, որ միջազգային համայնքը չպետք է թույլ տա այդ իրավիճակի կրկնությունը։