News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկում է կլիմայական փոփոխությունների հետ կապված իր նախորդ Բարաք Օբամայի մի շարք կանոնակարգումներ, հայտնում է Reuters –ը։

Խոսքը «Մաքուր էներգիայի ծրագրի» մասին է, որով Օբամայի վարչակազմը պահանջում էր կրճատել ածխային էլեկտրակայանների արտանետումները։

Թրամփի  «Էներգետիկ անկախություն» հրամանագիրը չեղարկում է դաշնային հողերի վրա ածխի վարձակալման արգելքը, չեղարկում է մեթանի արտանետումների սահմանափակումները նավթի ու գազի արդյունահանման ոլորտում, կրճատում է կլիմայական փոփոխությա նշանակությունը քաղաքական ու ենթակառուցվածքային որոշումների կայացման ժամանակ։

«Ես պատմական քայլեր եմ ձեռնարկում ամերիկյան էներգիայի համար սահմանափակումները վերացնելու համար, որպեսզի չեղարկվի պետական միջամտությունը, չեղարկվեն կանոնները , որոնք ոչնչացնում են աշխատատեղերը»,- ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ