News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 ԱՄՆ Սենատը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության հայտը։ Ընդ որում շատ օրենսդիրներ դիտարկում են այդ որոշումը, որպես եւս մեկ քայլ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ շարունակվող դիմակայությունում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»

«Խոսքն ընդամենը 650 հազար բնակչությամբ փոքր երկրին ընդունելու կամ մերժելու մասին չէ,- ասել է սենատոր Ջոն Մաքքեյնը,- Սա լրացուցիչ անգամ ստուգում է ՝ արդյոք մենք պատրաստ ենք այսուհետ էլ դիմակայենք Վլադիմիր Պուտինին»

«Չեռնոգորիան փորձում է հիմա անել այն, ինչն այդքան ատում է Պուտինը,- շեշտել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը,- Ժողովրդավական երկրները, որոնք միավորվում են դաշինքի մեջ, նրա համար իսկական մղձավանջ են»

 ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի այն երեք անդամներից մեկն է, որոնք պետք է պաշտոնապես աջակցեն բալկանյան պետության անդամակցության հայտը։

Սենատի անդամների մեծամասնությունը աջակցել է հայտը վերին պալատում քվեարկության դնելը, այնպես որ վավերացման գործընթացը կարող է անցնել մոտ ժամանակներս։ Դեմ է քվեարկել միայն երկու սենատոր՝ այդ թվում հանրապետական Ռենդ Փոլը, որը համարում է, որ Դաշինքին Չեռնոգորիայի անդամակցությունից հետո ԱՄՆ-ն ստիպված է լինելու երաշխավորել այդ պետության անվտանգությունը՝ ոչինչ չստանալով դրա դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ