News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խաղաղ Օվկիանոսում՝ Կամչատկայի Ուստ Կամչատսկ ավանից ոչ հեռու, 6.7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել: Բնակավայրում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16:09-ին: Ցունամիի վտանգ է հայտարարվել:

Սեյսմոլոգները նաեւ մի քանի կրկնակի ցնցում են արձանագրել՝ մինչեւ 5 բալ ուժգնությամբ, որոնց հետեւել են ավելի թույլ հետցնցումները:

Կամչատկայի երկրամասի սոցծրագրերի նախարար Սերգեյ Խաբարովը տեղեկացրել է, որ բնակավայրերում զոհեր եւ ավերածություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ