News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին անցած տարվա հոկտեմբերի 18-ին բարեգործական միկոաավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով դատավճիռ է կայացվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել միկրոավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանին եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 2 տարով զրկել վարորդական իրավունքից:

Ըստ մեղադրական եզրակացության` բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանը 2016թ. հոկտեմբերի 18-ին առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում իրականացրել է իր վարած ավտոբուսի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, հաշվի չի առել առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, մասնավորապես' ճանապարհային ծածկույթի վիճակը, չի ընտրել երթեւեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, ինչի հետեւանքով ավտոբուսը դարձել է անկառավարելի. ավտոբուսը կողասահքով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ կողաշրջվելով՝ հարվածել է դեպի Սեւան ուղղությամբ ընթացող Շավարշ Գեւորգյանի մեքենային: Տեխնիկական տեսակետից Գագիկ Ստեփանյանը ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումն ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետեւանքով ավտոբուսի ուղեւորուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ստացել է գանգուղեղային փակ, բութ վնասվածք եւ մահացել:

Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Ըստ Վարսերում տարածված տեղեկությունների` Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր նույն գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Ստեփանյանը երթեւեկել է մաշված անվադողերով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ