News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանը, որը փետրվարի 3-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել, հնարավոր է՝ կրկին կալանավորվի:

Օրերս, Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ բեկանել Գայանե Մարգարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշումը: Վերաքննիչի որոշմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը ճանաչվել է անթույլատրելի, իսկ որպես որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի գումարը` 1 մլն 500 հազար դրամը, պետք է վերադարձվի գրավատուին: Եթե Գայանե Մարգարյանի փաստաբանը վճռաբեկ բողոք չներկայացնի որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, որոշումը կմտնի օրինական ուժի մեջ:

Նշենք, որ Գայանե Մարգարյանը 2014թ. նոյեմբերից գտնվում էր կալանքի տակ: Գործը դատարան է ուղարկվել 2015թ.-ի աշնանը, մինչեւ հիմա դատաքննություն է ընթանում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Փառանձեմ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Արաքս Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Գայանե Մարգարյանը կալանավորված էր, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ