News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆրոամերիկացի Դեւիդ Լամբերթը Tesla ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել։ Նա պնդում է, որ ղեկավարությունը բավականին միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի պաշտպանի իրեն մյուս աշխատակիցների կողմից ծաղրանքներից ու ռասսայական խտրականությունւց, հաղորդում է  New York Daily News-ը։

Հայցը ներկայացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ տղամարդու անունից՝ հասարակական կազմակերպության կողմից, որը մասնագիտացված է աշխատողների իրավունքների պաշտպանության վրա՝ կապված  ռասսայական, գենդերային, կրոնական կամ ազգային խտրականության հետ։

Ըստ փաստաթղթերի՝ Լամբերթը Ալաբամա նահանգից Կալիֆորնիա է տեղափոխվել 2012-ին եւ աշխատանքի ընդունվել Tesla-ում։ 2015-ի հունիսին նա առաջին անգամ ընկերության ղեկավարությանը տեղեկացրել է, որ գործընկերների կողմից ռասսայական խտրականության է ենթարկվել, ինչպես նաեւ բողոքել, որ նրանք մշտապես գործածում են ԱՄՆ-ում սեւամորթների համար վիրավորական արտահայտություններ։ 

Լամբերթը պնդում է, որ Tesla-ի ղեկավարությունը բավականին ջանքեր չի գործադրել՝ իրենց գործընկերների կողմից ծաղրանքների ենթարկվելուց ազատելու համար։ Նրանցից ոմանք նույնիսկ նոր պաշտոններ են ստացել։ Տղամարդը նաեւ տեսագրություն է ներկայացրել, որտեղ ընկերության աշխատակիցներից մեկը սպառնում է Լամբերթին «կտոր-կտոր անել»։

Tesla-ի ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն պարզաբանումներ են իրականացրել՝ կապված Լամբերթի բողոքների հետ եւ աշխատանքից հեռացրել մի քանի աշխատակցի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ