News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում խորհրդարանական ընդդիմադիր «Աթա-Մեքեն» կուսակցության առաջնորդ Օմուրբեք Թեքեբաեւի համախոհները, որը երկու ամսով կալանավորվել է խարդախության եւ կոռուպցիայի մեղադրանքով, չորեքշաբթի հանրահավաք են անցկացնում Բիշքեկի կենտրոնում` Հին հրապարակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ղրղզստանի Գերագույն դատարանի շենքի առջեւ են հավաքվել ընդդիմության մի քանի տասնյակ համախոհներ, որոնք պահանջում են փոխել Թեքեբաեւի խափանման միջոցը: Նրանց տեղեկություններով` չորեքշաբթի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել նրան 2 ամսով կալանավորելու ստորին ատյանի որոշումը

Հանրահավաքի մասնակիցները հայտարարում են, որ Թեքեբաեւի կալանքը եւ նրա դեմ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունեն, եւ պահանջում են դադարեցնել այլախոհների դեմ «բռնաճնշումները»: Մենք մտադիր ենք դիմել միջազգային դատական ատյաններ` երկրում տեղի ունեցողի վրա ուշադրություն գրավելու համար»,- հայտարարել է «Աթա-Մեքենի»-ի պատգամավոր Ալմամբեթ Շիքմամատովը:

Թեքեբաեւը երկրում հնագույն սոցիալիստական «Աթա-Մեքեն» կուսակցության հիմնադիրն է եւ անփոփոխ առաջնորդը, որը ղրղզական 2 հեղափոխությունների ակտիվ մասնակիցն է եղել` 2005 թվականին առաջին նախագահ Ասքար Ակաեւի տապալման ժամանակ եւ 2010 թվականին նրան փոխարինած Կուրմանբեկ Բաքիեւի տապալման ժամանակ: Նրան կալանավորելու պահից Ղրղզստանի մայրաքաղաքում, նաեւ երկրի հարավում` քաղաքական գործչի ծննդավայրում,  ընդդիմության համախոհների հանրահավաքներ են ընթանսում սոցիալիստների առաջնորդին ազատելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ