Մեծ Բրիտանիայում սթաֆորդշիրյան բուլթերյերը հոշոտել է իր 41-ամյա տիրոջը, երբ տղամարդը հարցազրույց է տալիս եղել BBC TV հեռուստաալիքին, հաղորդում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի հյուսիսում։ Շունը մի քանի անգամ հարձակվել է սեփականատիրոջ վրա՝ նրան լուրջ վնասվածքներ հասցնելով։ Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է։
Շանը հատուկ ապաստարան են տեղափոխել, որտեղ կորոշեն՝ քնեցնե՞լ, թե՞ ոչ։