News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արեւային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է եւս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ եւ գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ հուշագրերը.

• «Հիդրո Կորպորացիա» ընկերությունների խմբի եւ «Estekshaf Investment Company»-ի միջեւ կնքվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում լայնամաշտաբ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացում: Նպատակը ցածր արտադրողականություն եւ վարկային ծանր պորտֆել ունեցող, բնապահպանական նորմերի խախտումներով կառուցված  փոքր ՀԷԿ-երի արդիականացումն է:

• «Թամարա Ֆրութ» ՓԲԸ եւ «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերության միջեւ կնքվել է բացառիկ պայմանագիր՝ արաբական վեց երկրներում 5 աստղանի եւ ավելի բարձր կարգի հյուրանոցային համալիրներին օրգանական սնունդ մատակարարելու վերաբերյալ։ Առաջին խմբաքանակի արտահանումը նախատեսվում է 2017 թ. ապրիլի առաջին տասնօրյակում։

• Հայ-Էմիրաթական գործարար միությունը եւ «Natural Organic Healthy Food» (NOHF) ընկերությունը կնքել են հուշագիր՝ Հայաստանում օրգանական սննդի վերամշակման կենտրոնի բացման վերաբերյալ։

Ներդրումային համաժողովի ընթացքում կայացել են նաեւ գործարար հանդիպումներ (B2B) հայկական եւ արաբական մինչեւ 100 ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Անցկացվել է հայկական ապրանքների համտես, որին ներկայացվել են բնական աղբյուրի ջրեր, օրգանական հյութեր, կոմպոտներ, մրգային պահածոներ, մեղր, շոկոլադ, չրեր, թարմ մրգեր արտադրող ավելի քան 10 ընկերության արտադրանք։

Նշենք, որ Հայաստանի եւ արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված «Հայաստան-ԱՄԷ» ներդրումային համաժողովը կայացել է մարտի 22-ին, Աբու Դաբիում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ, եւ մեր երկրի ղեկավարի մասնակցությամբ։ Համաժողովին ներկայացվել են գյուղատնտեսության եւ անասնաբուծության, էներգետիկայի, առողջապահության եւ դեղագործության, ՏՏ, զբոսաշրջության, անշարժ գույքի ոլորտների վերաբերյալ շնորհանդեսներ, Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հաջողված պատմություններ, ներդրումային մի շարք նախագծեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ