News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի իշխանությունները ծրագրում են երկու անգամ մեծացնել հատուկ նշանակության ջոկատը։ Այժմ այնտեղ առկա են 17 հազար զինծառայողներ, հաղորդում է Reuters-ը։

 «Մեր հատուկ ջոկատները պետք է ուժգնացվեն եւ ավելի լավ սպառազինվեն», — հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Դավլաթ Վազիրին։  Նա հստակ թվեր չի նշել՝ հայտարարելով, որ հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանումը կհասցվի բանակային կորպուսի մակարդակի։

Համաձայն գործակալության աղբյուրների՝ խոսքը ստորաբաժանման թվի կրկնապատկման մասին է։ Նա նաեւ հավելել է, որ երկրի կառավարությունն այժմ բանակցություններ է վարում օտարերկրյա դոնորների հետ՝ ֆինանսավորելու եւ օգնություն ցուցաբերելու հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ