News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա մարտի 21-ին, իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ,  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈԲ տեսուչ Արթուր Ս.-ն, իր կողմից սպասարկվող տեղամասում նկատելով ավտոմեքենայի ձայնարկիչը բարձր ձայնով միացրած երեք երիտասարդների, նրանցից պահանջել է չխանգարել բնակիչների հանգիստը` հաշվի առնելով օրվա ուշ ժամը: Սակայն, ի պատասխան, երիտասարդներից Արմեն Մ.-ն ու Դավիթ Ս.-ն բռնություն են գործադրել ոստիկանի նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս:

Մյուս երիտասարդն էլ` Հայկազ Չ.-ն, չենթարկվելով ոստիկանի եւ վերջինիս օգնության հասած եղբոր՝ ՀՀ ոստիկանության ավագ տեսուչի օրինական պահանջներին, իրեն պատկանող ավտոմեքենայից վերցրել է գազային ատրճանակը, այն պահել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ եւ սպանության սպառնալիքներ տվել։

Ի դեպ, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, միջադեպի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն էլ, իրենց հերթին, բռնություն են գործադրել հիշյալ երիտասարդների նկատմամբ: Մասնավորապես, նրանցից Հայկազ Չ.-ն նախաքննության ընթացքում հաղորդում է տվել այն մասին, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ծեծի ենթարկել Դավիթ Ս.-ին եւ Արմեն Մ.-ին, որի հետեւանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ