News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման եւ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը:

ՀՀ գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում համընդհանուր խնդիր է  կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների եւ մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

«Ելնելով հարեւան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային եւ հանրապետության առանձին մարզերի  կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, մի շարք  հիվանդությունների նկատմամբ իրականացվում են  անասնահակահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ եւ մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ:

Արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման եւ կենդանիների պատվաստման գործընթացը:

Միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքներն առավել արդյունավետ եւ ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաեւ կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ