News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաղաքական ահաբեկչություն է կատարվում, լրատվական ուղղորդված տեռոր է տեղի ունենում տարբեր գործիչների ու ՀԿ-ների կողմից ուղղորդված: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ օգտին ցուցակագրումներ անելու եւ դրանք մարզպետարաններին ու քաղաքապետարաններին փոխանցելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններին:

Նրա խոսքով, ձայնագրությունների հետ կապված ՀՀԿ-ն հստակ օպերատիվ արձագանքել է. «Ես ստորագրում եմ բոլոր այդ հիմնավորումների տակ: Մնացածն իրավական մարմինների անելիքն է: Բայց այն աժիոտաժը, այն լկտի պահվածը, որ եղել է մեր գործիչների, այդ թվում քաղաքական գործիչների կողմից, կարծում եմ անթույլատրելի է: Այս գործընթացում եղել են գործիչներ, որոնք իրենց պարկեշտ չեն պահել կանանց նկատմամբ:

Եթե տնօրենների մասին է խոսքը, ապա ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել, կա անմեղության կանխավարկած: Կարծում եմ՝ կարիք չկա մի քանի ձայն ավել հավաքելու համար մորդ, քրոջդ կամ կնոջդ տարիքի մարդկանց  վիրավորել: Դա հայ տղամարդուն հարիր չէ: Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ նյարդայնացել են չգիտես ինչու: Եթե օրենք է խախտվել, կա դատախազություն, կդիմեք, թող պատժեն: Եթե նույնիսկ այդ ձայնագրություններ իրականություն են, կա հոդված: Երկրորդ, պետք է պարզվի՝ այդ մարդիկ աշխատանքի ժամին են արել, պարտականությունները չարաշահել են, թե ոչ: Ինձ համար կրկնակի անընդունելի է, որ մարդիկ, որոնք հավակնում են ունենալ ժողովրդի մանդատը հաջորդ ԱԺ-ում, աշխարհի անթույլատրելի բառերմ ասում են»,-ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրություններ, որտեղ նրանք խոստովանում են, որ ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումներ են իրականացրել եւ դրանք փոխանցել մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու վարչական շրջանների աշխատակազմեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ