News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը հաջողվեց իր ծրագրային ուղերձները հասցնել ընտրողներին: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը: «Տեղեր կան, որ քաղաքացիները լսում են քեզ եւ ուզում են ընտրել ծրագիր, որ քո քաղաքական ուժի միջոցով բարձրաձայնեն իրենց խնդիրը խորհրդարանում: Տեղեր կար, ոգեւորիչ էր, տեղեր կար՝ ոչ, բայց մենք կարողացանք մեր ուղերձը հասցնել ընտրողին՝ այն է գալիս ենք փոխելու ՀՀ ուղղությունը դեպի եվրոպական ընտանիք»,-ընդգծեց Անահիտ Բախշյանը:

Նախկին պատգամավորի խոսքով՝ երկրորդ կարեւոր ուղերձը բյուջեի ու ՏԻՄ կառավարման հետ կապված նախկին վարչապետ Հրանտ Բագրագյանի թեզերն էին, որոնք հավանության էին արժանանում շատ համայնքներում:

Անահիտ Բախշյանը շեշտեց, որ իր ուղերձը կրթական համակարգի ապաքաղաքականացումն ու ուսումնական կենտրոնների ապակենտրոնացումն է, որ չլինեն այնպիսի խայտառակ դեպքեր, ինչպես եղան վերջին բացահայտումները ընտրողներին ցուցակագրելու առումով:

«Տնօրենին պիտի ասվի՝ իրավունք չունես ուսուցչին, աշակերտի ծնողին թելադրել քո կամքը՝ թե ում ընտրեն»,-ասաց դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ