News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում ողբերգական իրադարձությունները ուղղված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի գլխատմանը եւ գործընթացից միջազգային հանրությանը հեռու պահելուն: Մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

Նրա խոսքով` Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում կարգավորման  գործընթացից միջազգային հանրությանը հեռու պահելու փորձեր են եղել: «Մենք տեսնում ենք, որ կողմերի միջեւ վստահության բացակայությունը մի իրավիճակի է հանգեցնում, որում հստակ չէ, թե առաջին քայլն ով պետք է անի: Ներկայումս ղարաբաղյան հարցի կարգավորման հույսը լիովին բացակայում է, իհարկե` կողմերի վստահության վերականգնման համար քայլեր արվում են, սակայն կայուն քննարկման հարթակ չկա»,- նշեց նա:

Գրոնոյի կարծիքով` անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խթանել. «Լավատեսություն է ներշնչում, որ նախատեսվում է արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպում բարձր մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար: Բայց կցանկանայի հիշեցնել այս ֆոնին հնչող նախկին կոչերը խաղաղ կարգավորման գործընթացի համար նախապայմանների ապահովման մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ