News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի եւ Համաշխարհային սկաուտության կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը, որը ՀՅԴ տարածքային ցուցակում առաջադրվել է թիվ 4 ընտրական տարածքում, արձագանքել է սկաուտների դժգոհությանը, թե շարժման գրասենյակը չպետք է ծառայի որպես նախընտրական շտաբ:

«1995-ից, երբ սկսվեցին բանակցությունները ՀՍՇ-ին անդամագրվելու համար, սկաուտական շարժման հիմնական պահանջներից էին, որ ցանկացած երկրում շարժումը պետք է լինի ապաքաղաքական, ապառազմական եւ պետք է ծառայի պարտաճանաչ, գիտակից քաղաքացիների դաստիարակությանը: Կարծես որեւէ հակասություն չկար: Հիմա մեր կազմակերպության նախկին մի քանի անդամները խնդրո առարկա են դարձնում, թե արդյոք որեւէ սկաուտական կազմակերպության շենքում որեւէ մեկի նախընտրական շտաբի գոյությունը նշանակո՞ւմ է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի քաղաքականացում, այսինքն՝ Համաշխարհային սկաուտական շարժման սկզբունքի խախտում: Այս մասին դեռ օրեր առաջ պաշտոնապես խոսվել է համաշխարհային կոմիտեի նիստի ժամանակ եւ նշվել, որ որեւէ երկրում որեւէ կուսակցության կողմից նախընտրական քարոզարշավին սկաուտի մասնակցությունը չի կարող դիտարկվել որպես այդ երկրի սկաուտական կազմակերպության քաղաքականացում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց թեկնածուն:

Բագրատ Եսայանի խոսքով, ընդհակառակը, սկաուտությունը որպես հիմնական խնդիր իր առջեւ դնում է ոչ միայն  կարգապահ քաղաքացիների դաստիարակությունը, այլեւ իր կազմակերպության անդամներին նախապատրաստում է տարբեր երկրներում  իրենց հասարակությունների մեջ տարբեր ոլորտներում լիդերությունն իրենց վրա  վերցնելուն. «Եվ պատահական չէ, որ տարբեր երկրներում, հիմնականում արեւմտյան, տնտեսական, քաղաքական, գիտական, մտավորական էլիտայի մոտ 50 տոկոսը կազմում են նախկին սկաուտները»:

Ինչ վերաբերում է սկաուտական հասարակական կազմակերպության գրասենյակը որպես նախընտրական շտաբ օգտագործվելուն, ՀՅԴ-ական թեկնածուն նշեց, որ այն կարող է լինել նախընտրական շտաբ միայն հետեւյալ դեպքերում. «Եթե սկաուտական անդամը քարոզարշավն իրականացնում է առանց սկաուտական համազգեստի, եթե իր քարոզարշավի ժամանակ չի օգտագործում սկաուտների ներուժը, նրանց ֆինանսները, եւ եթե սկաուտական կազմակերպությունը հանդես չի  գալիս պաշտոնական հայտարարությամբ, որ ինքը սատարում է այս կամ այն քաղաքական գործչին, ապա չի կարող սկաուտության քաղաքականացում համարվել: Այլապես սկաուտական շարժումը բոլոր երկրներում շահագրգռված է, որ իր անդամները լինեն աչքի ընկնող  քաղաքական գործիչներ եւ ընդհակառակը, մտնեն իրենց երկրի պառլամենտ, որպեսզի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հասարակության, երիտասարդության հիմնահարցերին»:

Եսայանը նշեց նաեւ, որ ինքը չի պատրաստվում պաստառները հանել գրասենյակից, որովհետեւ կազմակերպության տարածքը որպես նախընտրական շտաբ օգտագործելն օրինական է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ