News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 10 հայկական սթարթափ նախագծեր նոր ներդրումային ծրագրի շրջանակում ֆինանսավորում կստանան: Նախագծի նպատակն է՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նոր եւ լավ բիզնես գաղափարներ ունեցող, բայց դրանց իրականացման համար միջոցներ չունեցող ընկերություններին: Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս գաղափարը պատկանում է «Global Credit»  եւ «Ռենեսա» կազմակերպություններին: Մրցույթի արդյունքում նրանք կընտրեն 10 սթարթափ, որոնք կարող են ընդհանուր 200 հազար դոլարի ֆինանսավորում ստանալ, յուրաքանչյուրը՝ 20 հազար դոլար: Բացի այդ՝ նրանց կառաջարկվի մենթորային եւ հաշվապահական աջակցություն, որը թույլ կտա ոտքի կանգնեցնել նախագիծը եւ դրանից եկամտաբեր բիզնես ստանալ:

Գաղափարի հեղինակներ Էդվարդ Մարությանն ու Արա Յաղջյանն իրենց հերթին նշեցին, որ ֆինանսավորող կազմակերպությունները կստանան սթարթափ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը: Եթե վերջինները հաջողության հասնեն, դա նաեւ ներդրողների համար շահավետ կլինի:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր սկսնակ եւ գործող ընկերությունները, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում նորարարություններ առաջարկող ընկերությունները:

Մրցույթը մեկնարկել է մարտի 23-ին եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 13-ը: Նախագծերը կընտրի 12 մասնագետից կազմված հանձնաժողովը:

Էդվարդ Մարությանն ու Արա Յաղջյանը հույս հայտնեցին, որ ապագայում հնարավոր է Հայաստանում սթարթափերի մասշտաբային ֆինանսավորման համար մեծ հիմնադրամ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ