News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակն արդեն կայունացել է, կյանքին սպառնացող վտանգ այլեւս չկա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Արդեն քայլում է, խոսում է, լավ է զգում իրեն: Մտածում ենք, որ վաղը տեղափոխեն հիվանդասենյակ»,-ասաց նա:

Նշենք, որ Արամ Ասատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 20-ին՝ գոտկային շրջանում ծակած վերքով:

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:

Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ