News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Բոլորը փորձում են հասկանալ՝ արդյոք Թրամփը Ռուսաստանի խամաճիկն է։ Իզուր։ Այդ ամենը ընդամենը քողարկման համար է։ Իրականում Թրամփը Չինաստանի գործակալն է։ Նա հաստատ ձգտում է նորից հզորացնել Չինաստանը ։ Պարզապես նայենք փաստերին»,- գրում է Թոմաս Լ․ Ֆրիդմանը The New York Times-ում։

«Թրամփը հասել է իր պաշտոնին՝ խոստանալով, որ կհավասարակշռի մեր առեւտուրը Չինաստանի հետ ու ի՞նչ է նա անում առաջին հերթին։ Նա հրաժարվում է 11 մյուս խաղաղօվկիանոսյան երկրների հետ ազատ առեւտրի մասին՝ Ամերիկայում մշակված գործարքից՝ այն պայմանագրից, որի կողմերը համաշխարհային ՀՆԱ-ի 40 տոկոսն են ապահովում,- ասվում է հոդվածում,- Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը ստեղծվել էր գլխավորապես ամերիկյան տնտեսական շահերի հիմքով, շահավետ էր մեր արագ աճող տեխնոլոգիական ու գյուղատնտեսական ընկերությունների համար ու պարունակում էր ավելի շատ ստանդարտներ՝ աշխատանքի, բնապահպանության ու մարդու իրավունքների ոլորտում, քան որեւէ այլ առեւտրային համաձայնագիր։ Ու դրա մեջ Չինաստանը չէր մտնում»

«Պատկերացրեք , եթե Թրամփը Չինաստանի հետ բանակցեր ոչ թե որպես ԱՄՆ նախագահ, այլ որպես 12 երկրներից բաղկացած առեւտրային դաշինքի ղեկավար, որը հիմնվել է մեր արժեքների ու շահերի հիմքով ։ Դա կոչվում է ազդեցություն, որից Թրամփը պարզապես հրաժարվել է ։  Քանի որ իր քարոզչության ժամանակ խոստացել էր այդպես անել ։ Վստահ եմ , որ նա նույնիսկ չի կարդացել համաձայնագիրը։ Կատարյալ ապուշություն։ Ես կարծես լսում եմ, թե ինչպես են Պեկինում տոնում նրա որոշումը»,- վրդովվում է հեղինակը։

Լրագրողը նշում է, որ հիմա ավելի շատ ասիական երկրներ կձգտեն չինական առեւտրային ասոցացիայի ՝ Տարածաշրջանային բազմակողմանի տնտեսական գործընկերության առեւտրային ստանդարտներին ։

«Բայց Թրամփը նոր մակարդակ է բարձրացրել Չինաստանին հզորացնելու իր ծրագիրը՝ ՝հրաժարվելով կլիմայական փոփոխությունների մասին գիտական տվյալներից ու ածխից ստացվող էներգիայից մեր կախումը նվազեցնելու՝ Օբամայի ծրագրերից։ Բացի դրանից Թրամփը նաեւ ուզում է մեղմել ԱՄՆ-ում արտադրված մեքենաների վազքի համար սահմանված նորմերը։ Հիմարություն»,- ասվում է հոդվածում։

«Իսկ Չինաստանը ի՞նչ է անում։ Նրա նոր հնգամյա ծրագիրն է գրոհել էլեկտրական մեքենաների, մարտկոցների, միջուկային, քամու  ու արեւային էներգետիկայի վրա ու սահմանափակել ածխաթթու գազի արտանետումները ։ Թրամփի ծրագիրը ո՞րն է։ Ավելի շատ ածուխ ու նավթ։ Ինչպե՞ս կարող է Ամերիկան հզոր լինել, եթե մենք գերիշխող չլինենք ապագայի մեծ գլոբալ ինդուստրիայում՝ մաքուր էներգետիկայում»,- հարցնում է Ֆրիդմանը։

Եվ վերջապես ՝ Թրամփը ուզում է կրճատել Պետդեպարտամենտի ու միջազգային օգնության բյուջեն ու դժվարացնել մուլուսմանների ներգաղթը Ամերիկա։ Դա Չինաստանի համար ճանապարհ է բացում դեպի ազդեցության ընդլայնում, իսկ գիտական ոլորտին հուշում է, որ նրանք իրենց ստարտափները պետք է ոչ թե Ամերիկայում, այլ ուրիշ երկրներում բացեն»,- համարում է հոդվածագիրը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ