News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Կատարեք մի փորձ,- խորհուրդ է տալիս իսպանական El Mundo թերթը,-փորձեք կենտրոնանալ այն պահին, երբ ձեր կողքին ֆենի աղմուկ կա։ «Եթե աղմուկը ձեզ զայրացնում է, անջատեք ֆենը, ինչպես արեցի ես, երբ սկսեցի գրել այս հոդվածը» ասում է լրագրողը։ «Իսկ եթե աղմուկը ձեզ չի շեղում, եթե այն ձեզ նույնիսկ դուր է գալիս, ուրեմն դուք կարող եք միանալ այն ընտրյալներին, որոնք առանց ֆենի ձայնի իրենց կյանքը չեն պատկերացնում», ասվում է հոդվածում։

Նման մարդկանց մենք կկոչենք ֆենոմաններ։ Նրանց թիվն ավելի շա տ է, քան դուք եք կարծում։ Պարզապես նրանք վախենում են, որ իրենց տարօրինակ կհամարեն, դրա համար էլ հրապարակավ չեն խոստովանում իրենց նախասիրությունը։

Լրագրողները հարցազրույց են վերցրել հինգ իսպանացի ֆենոմաններից։ Օրինակ 43-ամյա Ալ;ֆոնսոն խոստովանել է, որ հաճախ է ֆենը միացնում, երբ նյարդայնացած է, քանի որ դա նրան հանգստացնում է։ Վախենալով, որ ֆենից կարող է հրդեհ բռնկվել, Ալֆոնսոն նույնիսկ բջջային հավելված է ներբեռնել, որը նմանատիպ ձայներ է վերարտադրում։ Բայցեւայնպես նրա կարծիքով ֆենի ձայնը եզակի է ու անկրկնելի։

Լոլա Ռովատին՝ Bebé y Más կայքի խմբագիրը, գրել էր , որ պատահաբար հայտնաբերել է, որ ի րաղջիկը հեշտությամբ քնով է անցնում ֆենի ձայնի տակ ։

Archives of Disease in Childhood բրիտանական ամսագրում մի հետազոտություն է հրապարակվել, որը հաստատում է, որ նորածինների 80 տոկոսն իրոք քնով է անցնում ֆենի կամ դրա նման որեւէ «սպիտակ աղմուկ» լսելուց ընդամենը 5 րոպե հետո։

Հոգեբան Բերտրան Ռեգադերը ենթադրում է, որ այս տարօրինակ երեւույթը կապ ունի այն ձայների հետ, որոնք մենք լսում ենք մեր մայրերի արգանդում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ