News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկարայի դատախազության կողմից Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Գյուլենի շարժման հետեւորդների դեմ գործի հետաքննության շրջանակներում Anadolu գործակալության 8 լրագրող է ձերբակալվել։

Թուրքական Internetmedya կայքի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը հետաքննության ժամանակ ֆիքսել է, որ Anadolu գործակալության 8 լրագրողների հեռախոսների մեջ օգտագործում են գյուլենականների միջեւ հաղորդակցության միջոց համարվող ByLock բջջային ծրագիրը։

Նշվում է, որ կասկածյալ լրագրողների մեջ է եղել նաեւ Թուրքիայի վարչապետի այցը Նեւշեհիր քաղաքում լուսաբանելու համար գործուղված լրագրող Ի․Թ․-ն։

Նշենք, որ Anadolu գործակալությունը պետական լրատվական գործակալություն է։

Տպել
Ամենաշատ