News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարեւորել է հայ ժողովրդի ավանդը Լեհաստանի կյանքի ու մշակույթի մեջ։

Մարտի 29-ին նախագահական պալատում անցել է հանդիպում, որը նվիրված էր Լեհաստանում  հայկական համայնքի ձեւավորման 650-րդ տարեդարձին, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Դուդան նշել է, որ հայերը սկսել են Լեհաստան ժամանել այն բանից հետո, երբ 1367-ին թագավոր Կազիմիր Մեծը հայերին հատուկ արտոնություններ է տվել՝ հիմնելով Լեհաստանում առաջին հայկական թեմը։ Նախագահական պալատում հանդիպման ժամանակ ցուցադրվել է այն փաստաթուղթը, որը վկայում է Լեհաստանի թագավորի կողմից հայ եպիսկոպոսին տրամադրված արտոնությունների մասին։

Նախագահի խոսքով Լեհաստանում հայերի ավանդը անգնահատելի է ու ներթափանցում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, «քանի որ նրանք եղել են թե հոյակապ հողագործներ, թե լեհական մտավորականության ստեղծողներ, թե հրաշալի արհեստագործներ ու վաճառականներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ