News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանացի ներդրողներին ըստ երեւույթին չի վախեցնում ոչ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ոչ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ձախողումները՝ DAX բորսային գործակիցը նոր ռեկորդ է սահմանել։ Դրան նպաստել է եվրոյի փոխարժեքի թուլացումը, ինչը դրական է ազդում Գերմանիայից արտահանման վրա, հայտնում է DW–ը։

Մարտի 29-ին Գերմանիայում DAX բորսային գործակիցը բարձրացել է 0․51 տոկոսով՝ հասնելով 12 211․43 կետի ու դրանով իսկ մոտենալով 12 390 կետ բացարձակ ռեկորդին, որը գրեթե երկու տարի առաջ է սահմանվել։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում սպառողական տրամադրությունները հասել են ավելի քան 16 տարվա առավելագույնին,առողջապահական համակարգի բարեփոխումը չեղարկելու՝ Թրամփի անհաջող փորձի կապակցությամբ ներդրողների մտահոգությունները փարատվել են։   Ըստ մարկետոլոգ Ռիկ Սպուների, ԱՄՆ Նախագահի ձախողմանը  ֆոնդային շուկաների այս հանգիստ արձագանքը ընկալվել է որպես ազդանշան, որ կարելի է չվախենալ բաժնետոմսերի շտապ վաճառքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ