News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է պատերազմ սկսել Ասիայում ու այդ ներխուժումը կհանգեցնի այդ երկրի կոլապսին։ Այս մասին EFE –ին տված հարցազրույցում ասել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

Նա նշել է, որ իր տեղեկություններով ԱՄՆ-ն ուզում է պատերազմ սկսել Արեւելյան ու Արեւմտյան Ասիայում։ Ու  այդ պատերազմը «միայն Իրանին չի վերաբերելու»։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կսկսի պատերազմ, ինչի հետեւանքով կկորցնի համաշխարհային տերության դերակատարոմմը։ ԱՄՆ-ի պատերազմական ծրագրերի մասին է վկայում նաեւ պաշտպանական ծախսերը մինչեւ 550 մլրդդոլար ավելացնելը։ Իրանի նախկին նախագահի կարծիքով ներքին խնդիրները, որոնց վրա կենտրոնացած է Թրամփը՝ օրինակ միգրացիան ու առողջապահական բարեփոխումը, ընդամենը «միստիֆիկացիա» են։

Ահմադինեժադի կանխատեսումներով ԱՄՆ-ն որպես համաշխարհային տերություն արագ շարժվում է դեպի կոլապս, ու դա կդառնա աշխարհի տարբեր մասերում քաղաքական ցնցումների ու հակամարտությունների պատճառ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ