News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոնդոնի հենց կենտրոնում կայանած արտասովոր մեքենան գրավել է բրիտանական The Sun պարբերականի ուշադրությունը։ Պապարացիների խոսքով, Knightsbridge հեղինակավոր թաղամասում իրենք հայտնաբերել են մի Ferrari 456, որն արդեն ավելի քան երկու տարի է այնտեղ կայանած է։

Լրագրողները նշել են, որ մեքենայի տեխզննման կտրոնը տարեգրված է 2015 թվականով։ Մեքենայի սեփականատերը մինչեւ 2017-ի սկիզբը վճարել է տրանսպորտային հարկը, սակայն հիմա մեքենայի վրա տեղի իշխանությունների կողմից ծանուցագիր է փակցված , որը սեփականատիրոջը հիշեցնում է 2017-ի համար վճար փոխանցելու անհրաժեշտության մասին։ Ճիշտ է արտաքուստ Ferrari 456-ը  քիչ թե շատ նորմալ վիճակում է, բայց որոշ անուղղակի նշաններ վկայում են այն մասին, որ մեքենան լքված է։ Ընդ որում այն սխալ է կայանած։ Այնպես որ սեփականատերը,ըստ երեւույթին, ստիպած կլինի նաեւ տուգանք վճարել։ Չնայած թե ում է պատկանում մեքենան ՝ դեռ հայտնի չէ։

Ferrari 456-ը 1992-2003 թթ․ թողարկվող մոդել Է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ