News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհի Քենդենս Մերի Քլեյբորնը կալանավորվել է օտարերկրյա հետախուզության գործակալների հետ կապերը քողարկելու մեղադրանքով։

60-ամյա Քլեյբորնին մեղադրում են քննությանը խոչընդոտելու, ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու, նաեւ օտարեկրյա հետախուզության գործակալների հետ բազմաթիվ շփումները քողարկելու մեջ։ Քլեյբորնը, որի համար հասանելի էին «հույժ գաղտնի» տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, քողարկել էր իր շփումները չինական հետախուզության գործակալների հետ, որոնցից հազարավոր դոլարներ, նաեւ նվերներ ու արտոնություններ էր ստացել։

Նա դիվանագիտական գաղտնի տվյալները օգտագործել է իր անձնական շահի համար, դրանով իսկ վտանգելով ազգային անվտանգությունը, ասվում է ԱՄՆ ԱՆ հայտարարության մեջ։

Մերի Քլեյնբորնը Պետդեպարտամենտում ծառայության էր անցել 1999-ին։ Նաեւ նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել Իրաքում, Սուդանում ու Չինաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ