News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս ընտրարշավի ժամանակ ապացուցվեց, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, այսքան տարիներ, 2000-ից սկսած նույն երգը երգելով, նույն ջեմն ու պահածոն բաժանելով փորձել են սողոսկել մարդկանց տները, հիմնավորելով, որ իրենք ընդդիմադիր են, իսկ ընտրությունից հետո մտել են կոալիցիա: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքի ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Զ. Սարգսյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում որոշակի լրատվամիջոցներով փորձում են տարածել, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը համաձայնության են եկել ու քվոտավորել իրենք քվեները. «Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի անդրադառնում դրան, չի ասում՝ այդպես է, թե ոչ: Դրան չի անդրադառնում նաեւ ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է,որ իրենք մրցակից են իրար մեջ ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը: Ախր, այ պարոն Աշոտյան ջան, Բրյուս Ուիլիսի սանրվածքն ունենալը դեռ չի նշանակում Հոլիվուդից լինել: Դուք երկուսդ էլ Բոլիվուդից եք, դուք Զիտան եւ Գիտան եք, պարզվելու է, որ հարազատ քույրեր եք, նույն հորից ու մորից:

Այն, ինչ տեսանք այս ընտրարշավի ժամանակ ապացուցեց, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, այսքան տարիներ 2000-ից սկսած նույն երգը երգելով, նույն ջեմն ու պահածոն բաժանելով փորձել են սողոսկել ձեր տները: Ընտրությունից ընտրություն հիմնավորելով, որ իրենք ընդդիմադիր են, ընտրությունից հետո մտել կոալիցիա: Հասել է ժամանակ, որ նրանց ոչ ասենք, որովհետեւ կուսակցությունները շատ են, իսկ ելքը՝ մեկը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ