News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բռնության խոշոր բռնկումից մեկ տարի անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նորից վտանգված է։ Միջազգային համայնքը կարող է կամ պատերազմին սպասել, կամ էլ ընտրել դիվանագիտական շոկային թերապիան։ Այս մասին Chatham House կայքում գրում է Լոուրենս Բրոերսը։

Նրա խոսքով, անցած տարին ցույց տվեց հայ- ադրբեջանական փակուղու կայունությունը։ «Վիեննայում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում զգալի առաջընթաց չգրանցվեց։ Բռնության միջադեպերը, որոնք կրկնվում են շփման գծի երկյանքում, սովորական երեւույթ են դարձել, իսկ խաղաղ գործընթացը կանգ է առել»,- գրում է վերլուծաբանը։

Սակայն, հեղինակը նշում է, որ այսօրվա իրավիճակը տարբերվում է մեկ տարի առաջվա իրավիճակից։ «Նախ, այսօրվա իրավիճակն ավելի վտանգավոր է, քան մեկ տարի առաջ։ Եթե մենք համաձայնենք վերլուծաբանների մեծ մասի հետ, որոնք համարում են, որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանն էր պատասխանատու էսկալացիայի համար, ապա Բաքուն հիմա կարող է ցույց տալ, որ այն, ինչ նրանք համարում են խաղաղ գործընթացի վրա ազդեցության լծակի հիմնական աղբյուր, արդյունավետ չէ»,- գրում է Բրոերսը։

Հեղինակի կարծիքով, հակամարտության ռազմավարությունները ակնհայտ տեսանելի են, բայց ահա խաղաղություն ապահովելու որոշակի ռազմավարություն չի նկատվում։ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ երբ միջազգային ուշադրությունը կենտրոնացած ու համակարգված է, կողմերը կարողանում են համագործակցել։ Սակայն միջազգային համայնքի անուշադրությունը «ազգային ղեկավարության կողմից ներքին ճնշման հետ միասին հանգեցրել են հակամարտ կողմերի ու միջնորդների կողմից պարտականությունների սովորական անտեսման»

«Եթե ԵԱՀԿ- ն պատրաստ չլինի տեսնել ու կառավարել միջազգային երկրորդ խոշոր հակամարտությունն իր տարածքում, անհրաժեշտ կլինի շտապ կերպով զգալի միջազգային ջանքեր ձեռնարկել, որպեսզի որպես այլընտրանք՝ ձեւակերպվի ու ներկայացվի խաղաղության ռազմավարություն։ Կպահանջվի զգալի ազդակ՝ անհրաժեշտ միջազգային ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնելու համար այն հակամարտության վրա, որը հարմար է բոլորին։ Այդ դինամիկան կարող է սկսվել նոր խոշոր պատերազմի արդյունքում կամ նոր խոշոր բազմակողմանի նախաձառնության արդյունքում, որը կանխում է , այլ ոչ թե խրախուսում բռնությունը»,- ամփոփում է վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Ամենաշատ