News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձեր ձայնը մի տվեք այնպիսի ուժերի, որոնք հետ էլի դառնալու են հանրապետական: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքի ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, բոլոր այն ուժերը, որոնք եղել են կոալիցիաների մեջ՝ «Ծառուկյան» դաշինք, ՕԵԿ, ՀՅԴ, ՀՀԿ, նրանց բոլորի ձայնը նույն տեղն է գնում. «համակարգին այլընտրանք կարող է լինել այն ուժը, որը տարբեր է այդ համակարգից: Չի կարող նույն մարդկանցից բաղկացած ուժը լինել այլընտրանք: Դա «Կոկա կոլայի» եւ «Պեպսի կոլայի» պես բան է, սեւ բան է, մակ մեկն ես խմում, կամ՝ մյուսը: նույն սեւ, թունավոր բանն է:

Նա կոչ արեց քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որպես իրական այլընտրանք, որպես իրական ընդդիմություն:

Անդրադառնալով հետընտրական գործընթացներին, Մարուքյանը նշեց. «Մեզ հարցնում են, թե երբ «Ելք» դաշինքը կսկսի հետընտրական գործընթացներ: Մենք շատ հանգիստ քարոզարշավ ենք իրականացնել, բայց եթե մեր վստահված անձանց մեկի գլխից մի մազ պակասի, եթե այդ օրը մեկի նկատմամբ բռնություն կիրառվի, եթե իմանանք, որ «Ելք» դաշինքի 0,001 ձայն կորել է կամ դրել են մեկ այլ քվեաթերթիկի վրա, ապա այնպիսի հետընտրական պրոցեսներ կտեսնեք, էնպիսի բողոքի ակցիաներ կտեսնեք, էնպիսի իրավական, քաղաքական  պրոցեսներ կտեսնեք, որ երեւի երբեւէ չի եղել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ