News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխման մասին հանրաքվեից առաջ Թուրքիայում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ երկրի մայր օրենքի փոփոխության կողմնակիցներն ու հակառակորդները գրեթե հավասար քանակություն ունեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ապրիլի 16-ին է նշանակել հանրաքվեի օրը։ Առաջարկվող սահմանադրական փոփոխություններով երկիրը պետք է խորհրդրանականից անցնի նախագահական կառավարման։ Այդ փոփոխությունները հաստատվել են Թուրքիայի խորհրդարանի կողմից  ու ստորագրվել նախագահ Թայիփ Էրդողանի կողմից։

Իշխող Արդարության ու զարգացման կուսակցության բարձրաստիճան անդամները հայտնել են, որ ըստ անցկացված հարցման՝ Թուրքիայի քաղաքացիների 52 տոկոսը պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխությունները։ Մարտի սկզբին նրանց թիվը կազմում էր 55-56 տոկոս։

Սակայն Gezici ընկերության հետազոտությունները ցույց են տալիս, որ մի քանի ամիս շարունակ հարցման մասնակիցների 51-53 տոկոսը դեմ է արտահայտվում առաջարկվող փոփոխություններին։

Ամեն դեպքում հարցումներից ոչ մեկով բարեփոխման աջակցության մակարդակը չի գերազանցել 60 տոկոսը՝ այն ցուցանիշը, որը հույս ունի ապահովել նախագահ Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ