ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը սկսել է հետեւել Հայաստանի ընտրություններին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի պաշտոնական բլոգում:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեյր Յորգեն Բեքեվոլդը դիտորդական առաքելությունը սկսել է ընտրատեղամասերի բացումից:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 650 օտարերկրացի եւ 28 հազար տեղացի դիտորդներ դիտորդական առաքելություն կիրականացնեն ապրիլի 2-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում:  92 տեղամասերում կգտնվեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ: