News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 49 ահազանգ: Ահազանգերից 17-ը հաստատվել է եւ արագացված ընթացակարգով ստացել լուծում: Դրանցից մեկով էլ խնդիրը լուծվել է ընտրատեղամաս իրականացված արագ արձագանքման այցի արդյունքում: Մյուս բոլոր ահազանգերը վերաբերել են իրավական խորհրդատվություն տրամադրելուն: Իրականացվել է նաեւ քաղաքացիների ընդունելություն:

Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության ընթացքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:

Նշված 17 ահազանգերը վերաբերել են ընտրատեղամասերում կուտակման, տեխնիկական միջոցների  անսարքության, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության, ընտրացուցակներում գրառումների, քվեաթերթիկների հաշվարկին պատգամավորության թեկնածուին եւ վստահված անձին չթույլատրելու, ինչպես նաեւ քվեարկության վայրի հետ կապված հարցերին:

Պաշտպանի աշխատակազմի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ԿԸՀ-ի կողմից բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարվել է հատուկ աջակցություն ցուցաբերել այն ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք չունեն համապատասխան պայմաններ:

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ կապված 5 կոնկրետ դեպքի վերաբերյալ ահազանգ, ինչպես նաեւ մեկ ընդհանուր բնույթի մտահոգություն: Բոլոր կոնկրետ դեպքերով քաղաքացիները տեղեկացվել են նշված աջակցության հնարավորության մասին:

Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած շուրջ 850 հրապարակում, որոնցից 325-ով խախտման վերաբերյալ տվյալները չեն հաստատվել, իսկ 131-ը պարունակել է հանցագործության առերեւույթ հատկանիշներ: Հանցագործության առերեւույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերին առնչվող 176 հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել են քննարկման ընթացակարգեր: Մասնավորապես, ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզին վերաբերող 60, Շիրակի մարզին՝ 13, Սյունիքի մարզին՝ 53 եւ Լոռու մարզին առնչվող 50 հրապարակում եւ բանավոր բողոք: Համապատասխան աշխատանք է տարվել ընտրական հանձնաժողվների եւ ոստիկանության մարմինների հետ: Արդյունքում՝ արձանագրված խախտումներից 45-ով Գեղարքունիքում, 11-ով Շիրակում, 47-ով Սյունիքում եւ 21-ով Լոռիում  բարձրացված հարցերը հաստատվել են եւ ստացել են լուծում: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետեւել է լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը: Լրագրողի մասնագիտական աշխատանքի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:

Ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է եղել Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի  եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ, որոնց պարբերաբար ներկայացվել են վերը նշված տեղեկությունները: Սույն ամփոփիչ հայտարարության տվյալները նույնպես կփոխանցվեն միջազգային գործընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ