News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած հեռագրում  նշել է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ «դաշնակցային համագործակցության բարձր մակարդակի մասին», հաղորդում է Կրեմլի կայքը:

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ նշանակալից հոբելյանի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով: Անցած տարիներին, հենվելով բարեկամության բարի ավանդույթների վրա, որոնք վաղուց ի վեր կապում են Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդներին, մենք կարողացել ենք ռուս-հայկական հարաբերությունները դաշնակցային համագործակցության բարձր մակարդակի հասցնել»,- նշված է հեռագրում:

ՌԴ նախագահի խոսքով՝  «քաղաքական երկխոսությունը դինամիկ զարգանում է, համատեղ ծավալուն ծրագրեր են իրականացվում առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Լավ արդյունքներ ունի մեր երկրների համատեղ մասնակցությունը եվրասիական տնտեսական գործընթացներին, արդի սպառնալիքներին եւ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու ջանքերի համակարգումը»:

Պուտինը հստակեցրել է, որ «Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունները թույլ են տվել նշել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղղությունները: Համոզված եմ, որ ռուս-հակական կապերի ամբողջ համալիրի՝ երկկողմանի հիմքով, նաեւ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ այլ բազմակողմանի կառույցների շրջանակներում հետագա ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին, Անդրկովկասում եւ ընդհանրապես եվրասիական տարածքում խաղաղության ու կայունության ապահովմանը»:

Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահին ցանկացել է քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ «եղբայրական հայ ժողովրդին՝ բարեկեցություն եւ բարգավաճում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ