News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է եւ ամենախոշոր ներդրողը։ Այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում։

Ըստ Կարապետյանի՝ չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է, համատեղ պոտենցիալը շատ ավելին է։

«Մենք ուղղությունների շարք ենք ներկայացնում, որոնք կարող են դիվերսիֆիկացնել եւ ընդլայնել մեր համագործակցության ոլորտը։ Նշեմ, որ այս տարվա մարտի 24-ին ռազմավարական համաժողով տեղի ունեցավ, որին մասնակցել են Հայաստանի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ռազմավարական նախաձեռնությունների ռուսական գործակալության ներկայացուցիչները եւ ՌԴ բիզնես նախաձեռնությունների առաջխաղացման առաջնորդների Ակումբի ղեկավարները։ Դա, իհարկե, շատ մեծ հարթակ է օգտակար գաղափարների, ռազմավարությունների ներկայացման, փորձի փոխանակման եւ երկրի տնտեսության զարգացման նոր ուղիներ գտնելու համար»։

Կարապետյանը նշել է Հայաստանի հետաքրքրվածությունը, որ ռուս գործընկերները նոր առիթներ ու ծրագրեր գտնեն ներդրումներ իրականացնելու համար։

«Մենք մեր ներդրողներին առաջարկելու բան ունենք, եւ մենք նրանց համար ստեղծում ենք բոլոր պայմանները, որտեղ նրանք կարող են նորմալ բիզնես ծավալել, գումար աշխատել, նոր աշխատատեղեր ստեղծել ու վճարել հարկերը։ Մենք նաեւ քննարկում ենք հայ-ռուսական համագործակցության մի շարք նոր ակտուալ ուղղություններ, նշում զարգացման վեկտորները եւ կոնկրետ միջոցառումները։ Օրինակ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիների համար երկու երկրներ առանց վիզայի ռեժիմի մեկնելու մասին համաձայնագիրը՝ ներառյալ արդեն այս փետրվարից գործող կանոնակարգը, համաձայն որի՝ ռուսները կարող են Հայաստան գալ ներքին անձնագրերով, իմ կարծիքով, ուժեղ թափ կհաղորդեն մշակութային-մարդասիրական հարաբերությունների եւ զբոսաշրջության զարգացմանը։ Կարծում եմ՝ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է, եւ այս տարի մենք նպատակ ունենք սկզբունքային փոփոխություններ իրականացնել դեպի լավը։

Այսօր քննարկվում են գյուղատնտեսական սարքավորումների մատակարարման սխեմաները, ազատ առեւտրի գոտու ստեղծումը, ռուսական կապիտալի մասնակցությունը, էներգետիկ բնագավառում համագործակցությունը, ինչպես նաեւ «Ռոսգեոլոգիայի» մասնակցությունը երկրաբանական հետախուզության մեր ծրագրերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ