News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի  Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում տարածքային թեկնածուներից, նախնական տվյալով, առավելագույն թվով քվեներ է ստացել ՀՀԿ տարածքային թեկնածու, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը՝ 26001 ձայն։ Երկրորդ տեղում կրկին ՀՀԿ–ական Հարություն Կարապողոսյանն է («Սնխչի Հարութ»)՝ 20306 ձայն։

«Ելք» դաշինքի ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստացել է 11513 ձայն, նրա կուսակից Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 1870 քվե։

«Ազատ դեմոկրատներից» առաջադրված, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին օգտին քվեարկել է ընդամենը 1346 ընտրող։

«Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուներից առաջինը Նապոլեոն Ազիզյանն է՝ 4332 ձայն, երկրորդը՝ Վահե Էնֆիաջյանը՝  3484 ձայն։

«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի համապետական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ստացել է 1401 ձայն։

Նշենք, որ թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ–ն ստացել է 53,210, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,289, «Ելք» դաշինքը՝ 17036,  ՀՅԴ–ն՝  5674 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ