News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017-ի մարտին Թուրքիայում գնաճը հասել է իր առավելագույն մակարդակին՝ 2008-ից հետո։ Այն կազմել է տարեկան կտրվածքով 11․29 տոկոս, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ 10․13 տոկոս էր, այս մասին են վկայում պաշտոնական տվյալները, փոխանցում է Ինտերֆաքսը։

Համաշխարհային շուկաներում էներգակիրների թանկացման ու լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայում գնաճը գերազանցել է 10 տոկոսը, ինչը առաջին դեպքն է գրեթե 5 տարվա ընթացքում՝ 2012-ի մարտից հետո։

Թուրքիայի ԿԲ-ն ձգտում է գնաճը պահպանել մոտ 5 տոկոսի մակարդակի վրա՝ հնարավոր համարելով 3-ից 7 տոկոսի միջակայքում տատանումներ։ Մարտին գնաճի ուժեղացման հարցում ամենամեծ դերակատարումն են ունեցել սննդամթերքն ու ոգելից խմիչքը։

Այս տարվա ապրիլին Թուրքիայում կանցնի հանրաքվե, որը կորոշի նախագահի լիազորությունները  զգալիորեն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ