News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, որը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ որպես դիտորդ էր, հիասթափված է ընտրությունների արդյունքից: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցելը որպես դիտորդ, եւ որպես մարդ, որը հետաքրքրված է իր ժողովրդի ապագայով: Մեծ հաճույք էր շրջել տարբեր ընտրատեղամասերով, տեսնել ժողովրդին եւ շփվել նրանց հետ, չնայած կային տեղեր, որտեղ իմ ներկայությունից հետո խախտումներ եղան, քանի որ ինձ մոտ էին գալիս, ոչ թե քվերակելու: Տեղեր կային, որտեղ մտնում ես ու տեսնում ես, որ ամեն  ինչ նորմալ էր, եւ ամեն ինչ լավ էր ընթանում: Տեղեր կային, որ վայրկյանական զգում էիր, որ նորմալ չի, մի քիչ խաղեր կան, շփոթումներ: Մեկ խախտում գտանք եւ արձանագրեցինք, բայց ընդհանուր առմամբ մարդիկ ուղղակի չէին հասկանում, թե ինչ ու ոնց պիտի անեն, մի քիչ խառնված էր վիճակը: Մենք մեր գործը արեցինք եւ շատ չեզոք մնացինք ու ինչ-որ եղավ, եղավ, բայց անձնապես հիմա հուսախաբ եղած եմ: Ոչ մի երկիր, լինի Ամերիկա, Հայաստան, Ռուսաստան, ինչպես կարող է մեկ քաղաքական ուժ ժողովրդի վրա, երկրի վրա այդ ուժն ունենա, ձայների բազմաթիվ անելու կարողությունն ունենա, եւ դրանով երկրի այդ գունավոր ապագան ավելի դժվարանա»,-ասել է նա:

Սերժ Թանկյանը նաեւ նշել է, որ հիասթափված է նաեւ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից:

«Հուսախաբ եղած էի նաեւ Ամերիկայի ընտրություններով, անշուշտ, Դոնալդ Թրամփն իմ կարծիքով՝ էշի մեկն ա, եւ դա անձնական դիտարկում չէ, դա փաստ է: Նույն վիճակը այնտեղ է, որ մեկ կուսակցություն այդքան կարելիություն, այդքան ուժ ունի երկրի վրա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ