Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք փաստաթուղթ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: