Սանկտ Պետերբուրգի մետրոյի գնացքում պայթուցիկ սարքը կարող էր գործի դնել տղամարդը, որի մարմնի մնացորդները հայտնաբերել են երրորդ վագոնում: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
«Նրա անձը հաստատվել է, բայց ներկայում, հետաքննության շահերից ելնելով, նրա մասին տվյալներ չեն հրապարակվում»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: