News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)  կուսակցության պատվիրակությունը հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ միասին նախընտրական քարոզչության շրջանակներում այցելել են Ստամբուլին կից Մեծ կղզի։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Մեծ կղզում Կարո Փայլանին ու նրա հետ միասին սահմանադրական հանրաքվեի համար «ոչ»–ի քարոզ իրականացնող պատվիրակության անդամներին սիրով դիմավորել են տեղի բնակիչները։

Իսկ փողոցներից մեկում բնակչներից մեկը բացականչել է. «Բարով եկար, ախպարիկ», որից հետո հավաքվածները ծափահարել են Կարո Փայլանին։

Կարո Փայլանը քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 16–ի ընտրություններում անպայման «ոչ» ասել հանուն ժողովրդավար Թուրքիայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ