News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը մասնակցելու է Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը:

«Ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը կայացվել է դեռ հուշագիրը ստորագրվելու պահին, թղթերը կներկայացվի մինչեւ սահմանված ժամկետը»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի` քաղաքապետի թեկնածու լինելու հարցը չի քննարկվել եւ քիչ հավանական է, որ հենց նա լինի քաղաքապետի թեկնածուն:

«Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը 122 հազար մարդու կողմից պատվիրակված է, որ Ազգային Ժողովում ներկայացնի իրենց եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա քաղաքապետի` որպես «Ելք» դաշինքի թեկնածու: Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել եւ հնարավոր են տարբեր թեկնածուներ, որոնք  «Ելք» դաշինքի կուսակցություններից մեկի անդամը չլինեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

Տպել
Ամենաշատ