News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձեւավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը:

Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձեւակերպումներ են պարունակել:

Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 467 հաղորդումներ  եւ դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն  եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաեւ  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 278 ահազանգերը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 9 դեպքերով արդեն  հարուցվել են քրեական գործեր, որոնցից 7-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ երկուսը` ՀՀ քրեական  օրենսգրքի  149-րդ  հոդվածի  2-րդ  մասի  3-րդ  եւ  5-րդ  կետերի  հատկանիշներով:

Մեկ գործով կասկածյալը ձերբակալվել է, իսկ մեկ այլ գործով  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 745 հաղորդումներից 04.04.2017թ. դրությամբ 200-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել կամ չեն հաստատվել: Այդպիսիք վերաբերել են առերեւույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձերի կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ առանձին հրապարակումներին, որոնց ստուգմամբ պարզվել է, որ արձանագրված դեպքերը, ակնհայտորեն, իրականում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնելու՝ ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտման, տեխնիկական սարքավորման խափանման կամ տեխնիկական սարքավորումներից օգտվելու կարգի չիմացության արդյունք են, իսկ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ արդեն իսկ ստուգված հաղորդումներով ձեռնարկված դատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով դրանք հերքվել են կամ ձեռք չեն բերվել քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված հիմքեր:

Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ