News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարան գրոհայիններ նախապատրաստելու նպատակով երկու ճամբար է կառուցում Իդլիբ նահանգում։ Նման գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու հակասում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։

«Թուրքիայի նաեւ սկսել է նոր հողեր զավթելու գործընթացը՝ Իդլիբ նահանգում բռնազավթելով Կըրբաթ եւ Աթմա շրջանները։ Թուրքական զորքերն այդ շրջանում գրոհայիններ նախապատրաստող երկու ճամբար են կառուցել, որոնք ներառվել են երկու նոր ահաբեկչական խմբավորումներում։ Դա ոչ միայն բարձրագոչ ագրեսիա է ընդդեմ երկրի ինքնիշխանության, դա բարձրագոչ ագրեսիա է ընդդեմ Սիրիայի ժողովրդի», — հայտարարել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «Եփրատի վահան» գործողության ավարտի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները հակասում են տեղի ունեցող իրադարձություններին։

«Գործնականում թուրքական կողմը դուրս չի բերել իր զորքերը, որոնք տվյալ պահին գտնվում են Էլ-Բաբ քաղաքի հյուսիսում եւ Թուրքիայի դաշնակից հանդիսացող խմբավորումների միջոցով փորձում այնտեղ քաղաք կառուցել։ Ես նկատի ունեմ տվյալ շրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումները։ Եւ նման կերպ նրանք խախտում են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը», — ասել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ